Գլխավոր Ավելին

Պատմություն

Նկար

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հիմնադրվել է 1974 թ. հոկտեմբերին ԽՍՀՄ առողջապահության նախարարության հրամանով: Ինստիտուտն այսօր Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկն է՝  հագեցած ժամանակակից սարքավորումներով և բազմապրոֆիլ ծառայություններով։ 2018թ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ բաժնեմասերի հսկիչ փաթեթը գնել է ԵՊԲՀ-ն՝ նպատակ ունենալով մեկտեղել կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեությունը։

2018 թվականից հիվանդանոցի տնօրենը Էդուարդ Սարգսի Բարսեղյանն է։ Կարճ ժամանակում հիվանդանոցում լայնածավալ ծրագրեր են իրականացվել։  Հիվանդանոցն ունի ավելի քան 23 ստորաբաժանում, այդ թվում՝ դիագնոստիկ, լաբորատոր ախտորոշիչ, անեսթեզիոլոգիայի բաժիններ, վիրահատարաններ, ախտահանման լաբորատորիա, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժին:

Ինստիտուտում տեղակայված է ԵՊԲՀ 24 ամբիոն, 100-ից ավելի ուսումնական սենյակ եւ լսարան, ավելի քան 10 սենյակ կլինիկական օրդինատորների համար,122 տեղանոց հանրակացարան, ժամանակակից սիմուլացիոն-թրեյնինգ կենտրոն, OSCE (Objective Structural Clinical Exams - Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) քննական կենտրոն։ Այստեղ ուսանում են կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև իրականացվում է ավագ և միջին բուժանձնակազմի վերապատրաստում, կազմակերպվում են կոնֆերանսներ, գիտական լսումներ։ Հիվանդանոցի բժիշկներից 120-ը դասավանդում են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոններում։