Գլխավոր Ավելին
Սրտաբանության ծառայություն
Սրտաբանության ծառայություն

Ղեկավար` Անդրանիկ Հ. Մշեցյան

Ծառայությունը հիմնադրվել է 1996թ.-ին Արմեն Փիրուզյանի կողմից «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

2019թ.-ին Սրտաբանության կլինիկան ամբողջ անձնակազմով տեղափոխվել է ԵՊԲՀ-ի Միքայելյան համալսարանական հիվանդանոց:

Հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։

Սրտաբանության կլինիկայում կատարվում են՝

  • ԷՍԳ
  • ԷխոՍԳ
  • հոլտեր մշտադիտարկում
  • տրեդմիլ լարվածության թեստ
  • զարկերակային ճնշման մշտադիտարկում և այլ հետազոտություններ

Կլինիկական մասնագիտացում

  • սրտաբանություն
  • սրտի իշեմիկ հիվանդության բոլոր կլինիկական ձևերի բուժում, հատկապես` սուր կոնորար սինդրոմներ` սրտամկանի ինֆարկտ, անկայուն ստենոկարդիա
  • սուր և քրոնիկ սրտային անբավարարություն
  • առաջնային և երկրորդային կարդիոմիոպաթիաներ
  • հիպերտոնիկ հիվանդություն

Ուսումնական գործունեություն

Կլինիկան ԵՊԲՀ-ի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ուսումնական բազան է:

Բաժանմունքի 4 բժիշկներ հանդիսանում են նաև ԵՊԲՀ դասախոսներ։

Գիտական գործունեություն

Բաժանմունքը մասնակցել է մի շարք միջազգային ռանդոմիզացված հետազոտությունների (III փուլ)

Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է`

  • Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի,
  • Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի
  • Սրտի ամերիկյան ասոցիացիայի,
  • Սրտաբանների ամերիկյան կոլեգիայի հետ:

Հետազոտական աշխատանքներ են տարվում եվրոպական և ամերիկյան դեղագործական ընկերությունների հետ:

2023թ ապրիլից համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայում նոր բաժանմունք է ստեղծվել։ Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում իրականացվում են ներսրտային հետազոտություններ և միջամտություններ (կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիկա, սրտի աջ կեսերի կաթետերիզացիա), կորոնար զարկերակների ներանոթային միջամտություններ (տրոմբեկտոմիա, ստենտավորում, բալոնային լայնացում), բուժական այլ միջամտություններ (պերիկարդի պունկցիա, կարդիովերսիա) և այլն:

Վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքը հնարավորություն է տալիս իրականացնել ներանոթային միջամտությունների գրեթե ամբողջ սպեկտրը: Ի դեպ, «Միքայելյան» հիվանդանոցում դեռևս 1970-ականներից իրականացվում էին սրտի բաց վիրահատություններ, այդ ժամանակվա լավագույն անգիոգրաֆիկ սարքը հենց այստեղ էր տեղադրված: Տարիների դադարից հետո նոր թիմով և սարքավորումներով համալսարանական հիվանդանոցն ընդունում է առաջին պացիենտներին: