Գլխավոր Ավելին

Ուշադիր լինել ռիսկի խմբում գտնվողների նկատմամբ եւ կանխարգելել՝ առողջ իմունիտետ ձեւավորելով․ Վիգեն Ասոյան

Ամեն տարի աշնան և ձմռան ամիսներին նկատվում է սուր շնչառական վիրուսների ակտիվացում։ Այս տարի գրիպից, Քովիդից բացի նաև այլ վիրուսներ են տարածված՝ փսխում, փորլուծություն, սրտխառնոց։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բժիշկ-ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձել է այս սեզոնին տարածված վիրուսներին՝ ինչպես դիմակայել դրանց, որ դեպքում դիմել բժշկի, ինչ կանխարգելիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել։

Մի քանի կարևոր մտքեր Վիգեն Ասոյանի հարցազրույցից։

  1. Մի փոքր նվազել է ծանր ընթացքով քովիդի հիվանդությունը, փոխվել է նաև շրջանառվող շտամի տեսակը, կան հիվանդներ, կան ծանր ընթացքով դեպքեր, սակայն անհամեմատ ավելի քիչ են։
  2. Կարելի է ինչ-որ չափով ասել, որ պատվաստումներից հետո ներկա պահին գոյություն ունի իմունիտետ շատերի մոտ, որը թույլ է տալիս, որ նախ մարդը նորից չհիվանդանա և չվարակվի, երկրորդ՝ կարող է վարակվել, հիվանդանալ, բայց ոչ ծանր ընթացքով։
  3. Շատ կարևոր է ուշադիր լինել ռիսկի խմբի մարդկանց նկատմամբ, նրանց մոտ վարակը կարող է թոքաբորբ առաջացնել, սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանշանների ի հայտ գալուց, հետո եթե ջերմության բարձրացումը պահպանվում է, պետք է դիմել բժշկի, ժամանակին բուժում ստանալ, ուշադիր լինել շնչառական օրգաններին։ Եթե ռիսկի խմբում չեք, ջերմաչափում, ջերմիջեցում, բայց եթե հիվանդությունը տևում է 3 օրից ավել, պետք է դիմել բժշկի։
  4. Կանխարգելիչ միջոցները, իհարկե, օգնում են, բայց Հայաստանում ամենալավ վիտամինը մեր միրգն ու բանջարեղենն են, դրանք շատ կարևոր են մեր իմունիտետի ձևավորման համար։
  5. Կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները, օդափոխել տարածքները, ջերմաչափել, հաճախակի լվանալ ձեռքերը, դիմակ կրել՝ ըստ անհրաժեշտության, սահմանափակել մրսածության ախտանիշներ ունեցողների հետ շփումը, եթե կա մրսածություն` չշփվել ոչ մեկի հետ, օրինակ՝ չհամբուրել բարևելուց, սա շատ ավելի կարևոր է, քան քիթ լվանալը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ 

https://t.ly/bEH7e

×
facebook sharing button facebook