«Մարդկանց երբեմն թվում է, թե ռևմատոլոգը հոդաբան է և զբաղվում է հոդերով, մինչդեռ ռևմատոլոգը միայն հոդերով չի զբաղվում, ռևմատոլոգիան զբաղվում է իմունային համակարգի սխալ աշխատանքով պայմանավորված հիվանդություններով»,-ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալենտինա Վարդանյանը։
21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդմանը շրջանակներում բժիշկը անդրադարձել է ռևմատոլոգի մասնագիտության մասին առկա թյուր պատկերացումներին, ռևմատոլոգի աշխատանքին, տարածված և հանդիպող հիվանդություններին։
Վալենտինա Վարդանյանը շեշտում է, որ ռևմատոլոգիան թիմային աշխատանք է, ենթադրում է համագործակցություն այլ մասնագետների հետ, մի շարք հիվանդությունների դեպքում ախտանիշները հաճախ նույնն են լինում, որոշ դեպքում նույն հիվանդություններով նաև այլ մասնագետներ են զբաղվում։
Բժիշկը նաև նկատում է՝ ռևմատոլոգիան վերջին տարիներին մեծ առաջընթաց է ապրել, չես կարող համեմատել 80ականների ռևմատոլոգիան և հիմիկվանը, նաև ապագա բժիշկների շրջանում է հետաքրքրությունը մեծացել այս մասնագիտության նկատմամբ։
Ե՞րբ է պետք դիմել ռևմատոլոգի, ո՞ր ախտանիշների դեպքում, ինչքանո՞վ է ճիշտ պնդումը, որ ռևմատոլոգիական հիվանդությունները չեն բուժվում, այլ ախտանիշներն են թեթևանում, այս և այլ հարցերի պատասխանները՝ հաղորդման ընթացքում։
.png)