«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-վարակաբան Ալվարդ Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում անդրադարձել է մի շարք հարցերի։
Այս սեզոնին ինֆեկցիոնիստներին ի՞նչ ախտանիշներով են դիմում, աղիքային վարակների տարածմանը նպաստող ի՞նչ գործոններ կան, թիրախում ո՞ր տարիքային խումբն է։
Սեզոնային մթերքների օգտագործումը ի՞նչ դեր ունի աղիքային վարակների տարածման մեջ, որքանով է ապացուցված, որ կոնկրետ մթերքների օգտագործումը միմյանց հետ կարող է աղիքային խնդիրներ առաջացնել։
Առհասարակ ինչ անել և ինչ չանել աղիքային ինֆեկցիաներից խուսափելու համար, որո՞նք են ամենից հաճախ հանդիպող սխալները, որոնք անում են մեր համաքաղաքացիները։
Ո՞ր դեպքում են միջատների խայթոցները վտանգավոր, որո՞նք են առաջին բուժօգնության կանոնները։
Ինչ անել թափառող, վայրի, անհայտ կենդանիների կծելու դեպքում, արդյոք պե՞տք է պատվաստվել կատաղության դեմ։
Ի՞նչ խնդիրների են բախվում մեր համաքաղաքացիները տարբեր երկրներ այցելելիս կամ վերադարձից հետո, օրինակ՝ ջերմություն, ցան, աղիքային խնդիրներ, կոնկրետ հիվանդությունների ձեռք բերում՝ մալարիա, հեպատիտ։
Հուլիսի 28-ը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: Հեպատիտի ո՞ր տեսակներն են այսօր տարածված Հայաստանում, որտե՞ղ և ովքե՞ր են վարակվում, վարակում հեպատիտով, ինչպե՞ս, ի՞նչ ախտանշաններ են լինում, ի՞նչ է պետք անել, որ դեպքում է այն բուժելի, ինչ հետևանքներ կարող է ունենալ։
Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Մանրամասները՝ հղմամբ https://t.ly/4eZpf
.png)