Գլխավոր Ավելին

Հայաստանում վերջին 3 տասնամյակում դիաբետի տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ

Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը ևս մեկ առիթ է անդրադառնալու այս հիվանդությանը՝ բարձրացնելով հասարակության տեղեկացվածության մակարդակը:

Հիվանդության պատճառների, տեսակների, տարածվածության, հետևանքների և ռիսկերի, ախտորոշման և բուժման մասին «Առաջին լրատվականը» զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանի հետ:

2019թ. վիճակագրական տվյալների համաձայն` առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է 96 580: Այսպիսով՝ շաքարային դիաբետը դառնում է բժշկա-սոցիալական խնդիր։

Դիաբետի տարբեր տեսակների դեպքում կանխարգելման մոտեցումներն էլ են տարբեր։ Ներկայումս չկան տիպ 1 շաքարային դիաբետի կանխարգելման մեթոդներ։ Իսկ տիպ 2 շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել մի շարք արդյունավետ միջոցառումների միջոցով։ Անհրաժեշտ է ունենալ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, սնվել առողջ, դադարեցնել ծխելը, կարգավորել զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Եղե՛ք իրազեկված և առողջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ https://bit.ly/3tuVeyS

×
facebook sharing button facebook