Գլխավոր

«Երկրորդ շնչառություն»․ Օստեոարթրիտ․ ավելորդ քաշից մինչև վիտամին D՝ ինչպես պաշտպանել հոդերը

60 տարեկանից հետո մարդկանց կեսից ավելին ունենում է ոտքերի և հոդերի հետ կապված առողջական խնդիրներ։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ռևմատոլոգ Նունե Մանուկյանը պարզաբանում է, որ մեծահասակների շրջանում առավել հաճախ հանդիպում են բորբոքային և տարիքային դեգեներատիվ հիվանդությունները։

«Ամենատարածվածը օստեոարթրիտն է։ Սա տարիքային ֆիզիոլոգիական փոփոխություն է, որի ընթացքում հոդի աճառը կորցնում է իր էլաստիկությունը, և առաջանում է մաշվածություն»,- նշում է մասնագետը՝ հավելելով, որ այն 40 տարեկանից հետո ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է։

Բժշկի խոսքով՝ հիվանդությունը զարգանում է հիմնականում հոդերի գերծանրաբեռնվածության հետևանքով։ Կարևոր է պայքարել ավելորդ քաշի դեմ, խուսափել ծանր բեռներ կրելուց, իսկ հիվանդության զարգացման մեջ զգալի դեր ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը։

 Ցավը, շարժումների սահմանափակումը, կարճատև կարկամությունը, հոդերի ճռճռոցը, այտուցն ու կարմրությունը հիմնական ախտանշաններն են, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի։

 Մասնագետը նաև ընդգծում է, որ եղանակային փոփոխությունների և հոդացավերի միջև հստակ ապացուցված կապ առայժմ չկա։

 Հոդային հիվանդությունների կանխարգելման նպատակով բժիշկը խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, պահպանել նորմալ քաշը և սննդակարգում ընդգրկել կալցիումով ու վիտամին D-ով հարուստ մթերքներ։

 Մանրամասները՝ հարցազրույցում։

https://surl.li/ayrivr

×
facebook sharing button facebook