Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլև բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների զարգացման կարևոր ռիսկի գործոն։
Դրա դեմ պայքարի լավագույն ճանապարհը շարունակում է մնալ ոչ վիրահատական բուժումը։ Առաջին հերթին անհրաժեշտ է փոխել սննդակարգը, ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև ապահովել դիետոլոգի, էնդոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի, հոգեբանի և այլ մասնագետների համատեղ աշխատանքը։ Միայն այն դեպքում, երբ այս բոլոր միջոցները չեն ապահովում ցանկալի արդյունքը, կարելի է քննարկել վիրահատական միջամտությունը։
Ո՞ր դեպքերում է բարիատրիկ վիրահատությունն իսկապես ցուցված, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել դրանից, ինչպե՞ս է այն ազդում ուղեկցող հիվանդությունների վրա, և ինչո՞ւ է վիրահատությունից հետո կենսակերպի փոփոխությունը վճռորոշ։
Այս և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում անդրադարձել է Երևանի պետական բժշկական համալսարանի որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Սուրեն Ստեփանյանը
Podcast-ն ամբողջությամբ լսեք այստեղ՝
https://armenpress.am/hy/article/1254207