Էլաստոգրաֆիան լյարդի հետազոտությունն է, որը խորապես ուսումնասիրում է լյարդի կարծրությունը։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Լաբորատոր-դիագնոստիկ ախտորոշման ծառայության ղեկավար Արմինե Պողոսյանը նշում է, որ էլաստոգրաֆիայի մի քանի մեթոդներ կան։ Բժիշկը նշում է, թե որ գանգատների դեպքում և ինչպես է իրականացվում հետազոտությունը։
«Նախընտրելի է կատարել վաղ առավոտյան, պետք է գալ ազատ հագուստով, ապահովել հանգիստ շնչառություն, համագործակցել բժշկի հետ, որ տվյալները լինեն ճշգրիտ»,-ասում է Արմինե Պողոսյանը՝ շեշտելով, որ այս հետազոտությունը հակացուցումներ չունի։
Մանրամասները՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։
.png)