Գլխավոր Ավելին

Ճարպակալումը էսթետիկ խնդիր չէ․ Հակոբ Շմավոնյան

«Ավելի լավ եմ զգում ինձ, թեթև եմ զգում, ավելի եմ սիրունացել», – ասում է Հռիփսիմե Ստեփանյանը, ով բարիատրիկ վիրահատությունից 3 ամիս անց նիհարել է ավելի քան 32 կգ, դեռ 40 կգ նիհարելու ակնկալիք ունի։ «Ժամը» լրատվականը անդրադարձել է կարևորագույն խնդիրներից մեկին՝ ճարպակալմանը։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի վիրաբույժ, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Հակոբ Շմավոնյանը նշում է ճարպակալման պատճառները՝ սխալ սննդային բալանսավորում, նստակյաց կյանք, սթրես, անքնություն և շեշտում՝ ճարպակալումը պարզապես էսթետիկ խնդիր չէ։

Ժամանակակից բժշկությունը մուլտիդիսցիպլինար մոտեցում է ցուցաբերում այս խնդրին, և գործը հասնում է բարիատրիկ վիրահատության, երբ քաշի նվազեցման մյուս մեթոդները դառնում են անարդյունավետ:

Մանրամասները՝ ռեպորտաժում։ 

×
facebook sharing button facebook