Պերիֆերիկ զարկերակների հիվանդությունները բազմաթիվ են․ դրանք այն հիվանդություններն են, որոնք բերում են անոթի պատի վնասման ու արյան շրջանառության խանգարման: Ըստ նրա՝ դրանք բազմաթիվ են, բայց պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների հիմքում մեծ հաշվով ընկած է աթերոսկլերոզ հիվանդությունը:
Պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոզ հիվանդության ախտանշանների, ռիսկի գործոնների և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ռուսլան Պալոյանի հետ:
Բժշկի խոսքով՝ պերիֆերիկ զարկերակների ախտահարման հիմքում աթերոսկլերոզ հիվանդությունն է ընկած, որը օրգանիզմում ավելորդ խոլեստերինի քանակն է և միշտ չէ, որ այն դրսևորվում է, անհրաժեշտ են արտաքինից ազդող գործոններ, որոնք կարելի է դասել երկու շարքի՝ կառավարելի և ոչ կառավարելի:
Ըստ մասնագետի՝ ոչ կառավարելի գործոններից են տարիքը (50-ից բարձր տարիքի անձանց մոտ առավել հաճախ է հադիպում), ժառանգական նախատրամադրվածությունը, իսկ կառավարելի գործոններն են՝ պասիվ կենսակերպը, արյան մեջ խոլեստերինի հավելյալ քանակը, շաքարային դիաբետը, ինչպես նաև վատ սովորությունները։
Այս և այլ հարցերի պատասխանները՝ Podcast-ում։
https://armenpress.am/hy/article/1206414
.png)