Գլխավոր Ավելին

Գլխուղեղը լավ իմաստով «սթրեսի» ենթարկելով՝ կարելի է կանխարգելել դեմենցիան․ «Երկրորդ շնչառություն»

Ամբողջ աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ ունի դեմենցիա, կեսից ավելին ապրում են միջին ու ցածր եկամուտներ ունեցող երկրներում, և ամեն տարի դեմենցիա ունեցող անձանց թիվն ավելանում է 10 միլիոնով: «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-նյարդաբան Սոֆյա Խաչատուրյանն Հանրային ռադիոյի Երկրորդ շնչառություն - Second Start հաղորդման ժամանակ անդրադարձել է դեմենցիայի կանխարգելման կարևորությանն ու հանրային իրազեկման անհրաժեշտությունը:

Ինչպե՞ս տարբերել դեմենցիան առողջ ծերացումից: Ի՞նչ է հարկավոր առողջ ու ակտիվ ծերության համար:
Դեմենցիայի ռիսկը մեծանում է 60 և ավելի տարեկան այն անհատների մոտ, որոնք ունեն ճնշում, շաքար, ճարպակալում, էնդոկրին հիվանդություններ: Հոտառության, հիշողության, շարժումների, ինտելետի ու անհատականության խանգարումները նյարդաբանին դիմելու ազդանշաններ են:
21-րդ դարում մարդկանց կյանքի տևողությունը երկարել է, և բոլորն ուզում են գեղեցիկ ու առողջ ծերություն ունենալ: Բժիշկն առաջարկում է պարզ գործողություններ, որ կարող են կանխարգելել դեմենցիան և խթանել ուղեղի աշխատանքը:

Մանրամասները՝ հարցազրույցում։

 

×
facebook sharing button facebook