«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ուրոլոգ Նաիրի Մելքոնյանը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ անցկացվող ամենամյա Master class-ին: Նաիրի Մելքոնյանը Հայաստանից միակ բժիշկն էր 33 երկրների ներկայացուցիչների շարքում:
Սեմինարի ժամանակ բժիշկը ներկայացրել է զեկույց` համալսարանական հիվանդանոցում կատարված երիկամի հսկա ուռուցքի բացառիկ վիրահատության մասին: Սեմինարի ավարտին մասնակիցները հանձնել են լապարասկոպիկ հմտությունների տեսական և գործնական քննություններ, որոնք Նաիրի Մելքոնյանը հաջողությամբ հանձնել է և ստացել անհատական պատվոգրեր:
Շնորհավորում ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մեր գործընկերոջը մասնագիտական կարևորագույն ձեռքբերման համար:
.png)