Գլխավոր Ավելին

Բուժքույրերի միավորման հերթական նիստի օրակարգում քննարկվել են շարունակական կրթության հարցեր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նոյեմբերի 12-ին անցկացվել է ՀՀ բուժքույրերի միավորման հերթական նիստը, որին մասնակցում էր հանրապետության բուժհաստատությունների ավելի քան 50 գլխավոր բուժքույր:

Բուժքույրերի ասոցիացիայի նախագահ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը ներկայացրել է 2023թ. կայանալիք Համահայկական բժշկական 6-րդ համագումարի բուժքույրերի կողմից նախատրաստվող աշխատանքների ընթացքը:
Միաձայն որոշվել է 4 մարզում և Երևանում կազմակերպել սաթելիտային սիմպոզիումներ՝ ՇՄԶ կրեդիտներով: Դրանից բացի՝ Հայ օգնության ֆոնդը և Բուժքույրերի միավորումը համատեղ կազմակերպելու են հեռահար մասնագիտական կրեդիտներով հավաստագրված կոնֆերանասներ:
Նիստին քննարկվել են նաև բուժքույրերի շարունական մասնագիտական կրթությանը վերաբերող այլ հարցեր: 

×
facebook sharing button facebook