Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։ 1999 թվականից սկսած՝ ամեն տարի այս օրը կազմակերպվող միջոցառումների նպատակը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, այդ հիվանդությունների կանխարգելումն ու կառավարումն է: Այս տարի Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործեք սիրտը յուրաքանչյուր սրտի համար»։
Սիրտը բավականին նուրբ և զգայուն օրգան է, և մենք պարտավոր ենք հոգ տանել սրտի մասին մեր ամբողջ կյանքի ընթացքում։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-սրտաբան, ԵՊԲՀ դասախոս Լիլիթ Ալեքսանյանի խորհուրդներին հետևելով՝ Դուք ինքներդ կարող եք երկարացնել և լավացնել Ձեր և Ձեր հարազատների կյանքի որակը:
Եվ այսպես, առողջ սիրտ ունենալու համար անհրաժեշտ է
Վարել առողջ ապրելակերպ, հետևել սննդակարգին, խուսափել ավելորդ քաշից: Սննդամթերքներից սահմանափակել կենդանական ծագում ունեցող ճարպերը, աղը, օգտագործել մեծ քանակությամբ բանջարեղեն։
Վարել ակտիվ կենսակերպ՝ արագ քայլել շաբաթը առնվազն 5 օր 30-60 րոպե տևողությամբ։
Զերծ մնալ վնասակար սովորություններից՝ չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը:
Առաջին իսկ անհանգստացնող ախտանիշների դեպքում, այն է՝ ցավ կրծքավանդակում, շնչարգելություն, սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ, պետք է դիմել համապատասխան մասնագետին և չզբաղվել ինքնաբուժությամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ թիվ մեկ մարդասպանն աշխարհում․ դրանց հետևանքով տարեկան մահանում է 18,6 միլիոն մարդ: Սիրտանոթային հիվանդությունները կարող են բերել ծանր հաշմանդամության և կյանքի որակի վատթարացման։ Այնպես որ հիշե՛ք, առողջ սիրտը որակյալ կյանքի գրավականն է։
.png)