«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի լաբորատորիայի վարիչ, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Զարուհի Գևորգյանը Սինգապուրում մասնակցել է World One Health 7-րդ միջազգային համագումարին: Սա համաշխարհային բնույթի մեծ հիբրիդային միջոցառում է, որն ընդգրկում է 5 հիմնական ուղղություն։
Առաջատար գիտնականներն ու քաղաքական գործիչները հավաքվում են համագումարի շրջանակում՝ գիտելիքներով կիսվելու տարբեր դիսցիպլինաների վերաբերյալ՝ ներառյալ համաճարակաբանությունը և հիվանդությունների նկատմամբ վերահսկողությունը, անասնաբուծությունը և առևտուրը, սննդամթերքի անվտանգությունը, զոոտեխնիկան, մարդու առողջությունը, շրջակա միջավայրի մասին գիտությունը՝ էկոլոգիան, և առողջապահության ոլորտում գլոբալ անվտանգությունը։
Համագումարի անվանումը՝ One Health, արդեն իսկ հուշում է միջդիսցիպլինար մոտեցման մասին, որն աշխատում է առողջապահության կազմակերպման բոլոր մակարդակներում։ Այս մոտեցման շրջանակում բնակչության առողջությունը և բարեկեցությունը դիտարկվում են մարդկանց, կենդանիների, բույսերի և նրանց շրջակա միջավայրի փոխկապակցվածության տեսանկյունից։
Միջազգային համագումարին մասնակցությունը անչափ կարևոր է, քանի որ այն ենթադրում է շփում ամբողջ աշխարհից տարբեր ոլորտների մասնագետների հետ, նրանց բոլորին միավորում է մարդու առողջության համար աշխատանքը:
.png)