Գլխավոր Ավելին

 Համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգը՝ միջազգային գիտաժողովում

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացել է Բժշկական սեքսոլոգիայի միջազգային ասոցիացիայի (ISSM) 23-րդ և Հյուսիսային Ամերիկայի Բժշկական սեքսոլոգիայի ասոցիացիայի (SMSNA) 23-րդ ամենամյա աշնանային գիտաժողովը:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ Սաթենիկ Սահակյանը շահել էր դրամաշնորհ՝ գիտաժողովին մասնակցելու և հոդվածի համառոտագիրը ներկայացնելու նպատակով:
Գիտաժողովին ներկայացվել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի հետ իրականացրած հետազոտության համառոտագիրը, որը նվիրված էր COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության տարածվածության վերաբերյալ վիճակագրական վերլուծություններին։

Նշենք, որ գիտական աշխատանքով մեր երկիրն առաջին անգամ էր մասնակցում և ներկայանում ISSM-SMSNA-ի գիտաժողովին։ Միջոցառումը մուլտիդիսցիպլինարային էր՝ սեքսոլոգիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա, օնկոսեքսոլոգիա, հոգեբանություն, հոգեբուժություն։ Մասնակցում էր 1000-ից ավելի մասնակից։ Միջազգային մակարդակի ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները կիսվեցին իրենց գիտական աշխատանքներով, հետազոտություններով և մասնագիտական փորձով։

Միջազգային գիտաժողովները հնարավորություն են տալիս լինել տեղեկացված բժշկության վերջին զարգացումներին, ինչպես նաև ստեղծել նոր գիտական կապեր:

×
facebook sharing button facebook