Գլխավոր Ավելին

Ե՞րբ է պետք ստուգել Վիտամին Դ-ն և ինչպե՞ս լրացնել դրա պակասը՝ չհասնելով գերդոզավորման

Ամառը շատերը համարում են լավագույն շրջանը՝ լրացնելու Վիտամին Դ-ի պակասը, պատահական չէ, որ սովորաբար օրգանիզմում Վիտամին Դ-ի ամենաբարձր քանակը հենց ամռան վերջում է լինում:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանը պարզաբանում է, թե որ ախտանիշների դեպքում է պետք ստուգել Վիտամին Դ-ն, ինչ անել Վիտամին Դ-ի անբավարարություն չունենալու համար, ինչպես լրացնել դրա պակասը, միեւնույն ժամանակ՝ չհասնել գերդոզավորման:

1. Վիտամին Դ-ն ճարպալույծ վիտամին է, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆատների քանակն արյան մեջ և ապահովում է ոսկրերի ամրությունը։ Վիտամին Դ-ի օրական միջին պահանջը կազմում է 600IU:

2. Վիտամին Դ-ի անբավարարությունը շատ տարածված է և նշված ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում ստուգել այն․

• Թուլություն, հոգնածություն, քնկոտություն

• Մկանացավեր

• Գերքրտնարտադրություն

• Մազաթափություն

• Դեպրեսիա

3. Վիտամին Դ-ի անբավարարությունն ախտորոշվում է արյան անալիզի միջոցով՝ արյան մեջ 25-հիդրօքսիվիտամին Դ որոշում։

4. Առանց վիտամին Դ-ի ստուգման մեծ դոզաների ընդունումը կարող է առաջացնել զարկերակային ճնշման բարձրացում, սրտխառնոց, փսխումներ, գիտակցության խանգարում։ Դրանք վիտամին Դ-ի գերդոզավորման նշաններից են։ Հետևաբար խորհուրդ է տրվում զերծ մնալ ինքնաբուժումից և դիմել մասնագետներին։

5. Վիտամին Դ-ի հիմնական աղբյուրն արևի ճառագայթներն են։ Այն սինթեզվում է մաշկում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ, ինչպես նաև օրգանիզմ անցնում է սննդի միջոցով։ ????Ուստի՝ Վիտամին Դ-ի անբավարարություն չունենալու համար պետք է ամեն օր 10-20 րոպե բաց մաշկով լինել արևի տակ, խուսափելով՝ ժամը 10.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածից։

 Անհրաժեշտ է օգտագործել սննդամթերք, որոնք պարունակում են Վիտամին Դ։ Դրանք են յուղոտ ձկնամթերքը, կաթնամթերքը, ձվի դեղնուցը։

×
facebook sharing button facebook