«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում շարունակվում են հաջողությամբ իրականացվել օղակված ճողվածքների լապարոսկոպիկ ռադիկալ միջամտություններ:
34-ամյա տղամարդը համալսարանական կլինիկա էր դիմել պորտի շրջանում առաջացած սուր ցավերի, սրտխառնոցի պատճառով: Հետազոտությունների արդյունքում պացիենտի մոտ ախտորոշվել է պորտային օղակված ճողվածք (պարունակությունը բարակ աղու գալար):
Վիրաբույժներ Հակոբ Շմավոնյանի, Գագիկ Ապրեսյանի, Գրիգոր Ավագյանի կողմից լապարոսկոպիկ եղանակով կատարվել է օղակված ճողվածքի լապարոսկոպիկ ռադիկալ վիրահատություն, տեղադրվել է ցանց:
Հիվանդը դուրս է գրվել լավացումով, հետվիրահատական բարդություններ չեն առաջացել:
Լապարոսկոպիկ վիրահատությունները օղակված ճողվածքների դեպքում թույլ են տալիս խուսափել մեծ կտրվածքներից, կատարել որովայնի խոռոչի մանրակրկիտ ռեվիզիա, հետվիրահատական շրջանը տևում է անհամեմատ ավելի կարճ:
.png)