«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի և անդրոլոգիայի բաժանմունք է դիմել 60-ամյա քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի գերաճ: Հետազոտված պացիենտին նշանակվել է վիրաբուժական բուժում:
Ուրոլոգ Արայիկ Սիմոնյանի կողմից կատարվել է շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում (TUR)։
Վիրահատությունից հետո հիվանդի վիճակը գնահատվում է լավ, գանգատներ չունի, հետվիրահատական բարդություններ չեն գրանցվել:
Շագանակագեղձի գերաճը հիմնականում հանդիպում է միջին և տարեց տղամարդկանց շրջանում: Հիվանդության ախտանշաններն են դժվարամիզությունը, գիշերային ժամերին ավելի արտահայտված հաճախամիզությունը, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողությունը:
Նշենք, որ առողջական տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիները «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում համալսարանական երեք հիվանդանոցում շարունակում են օգտվել որակյալ բուժօգնությունից` հնարավորություն ձեռք բերելով նաև 50 տոկոս զեղչով վիրահատվել։
.png)