Գլխավոր Ավելին

Միջին ականջի վարակային բորբոքման` օտիտի պատճառների մասին

Քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Հարությունյանը նշում է, որ միջին ականջի վարակային բորբոքումը` օտիտը, սովորաբար միայնակ չի արտահայտվում: Օտիտը երբեմն անգինայի, երբեմն` ներքթային խնդիրների ուղեկից ախտաբանական վիճակն է, որը քիչ անհանգստություններ չի պատճառում:

 Միջին ականջը քիթըմպանի հետ միացած է բարակ խողովակով՝ եվստախյան փողով, որի միջոցով էլ վարակն ըմպանից տարածվում է ետ՝ հասնելով միջին ականջ:

Միջին ականջի վարակային բորբոքումը դրսևորվում է

  •  ականջում ցավային զգացողությամբ
  •  այտուցվածությամբ
  •  ջերմության բարձրացմամբ
  •  թմբկախորշում հեղուկի (էքսուդատի) կուտակումով, ինչն էլ նպաստում է թմբկաթաղանթի արտափքմանը:

Կարող է նաև ականջը վնասվել ու տեղի ունենա ինքնուրույն թափածակում, ինչի արդյունքում առաջ են գալիս գլխացավեր, սուր ցավեր ականջում: Թափածակումը ականջաբորբի անցանկալի հետևանքներից մեկն է, քանի որ թմբկաթաղանթի ամբողջականությունը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է լինում կատարել վիրահատական միջամտություն:

 Մասնագետը խորհուրդ է տալիս ախտանշաններ նկատելու դեպքում դիմել բժշկի՝ բարդություններից խուսափելու համար:

×
facebook sharing button facebook