Գլխավոր

Ի՞նչ պետք է իմանալ հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին

Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է։

 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Զինաիդա Ջնդոյանը ներկայացնում է՝ ինչ պետք է իմանալ հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին։

  1.  Հակաբիոտիկները դեղամիջոցներ են, որոնք պայքարում են բակտերիալ վարակների դեմ։ Դրանք արդյունավետ չեն վիրուսային վարակների դեպքում։
  2.  Հակաբիոտիկների անհարկի օգտագործումը կարող է հանգեցնել անցանկալի կողմնակի ազդեցությունների և նպաստել համաշխարհային առողջապահական լուրջ խնդրի՝ հակաբիոտիկակայունության (անտիբիոտիկոռեզիստենտության) զարգացմանը։ Արդյունքում՝ նախկինում արդյունավետ հակաբիոտիկները կարող են այլևս չազդել տվյալ բակտերիաների վրա, ինչը վարակների բուժումը դարձնում է ավելի բարդ։
  3.  Երբեք մի՛ օգտագործեք այն դեղամիջոցը, որը նշանակվել է մեկ այլ անձի համար։
  4.  Հակաբիոտիկի ամբողջ կուրսն անհրաժեշտ է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։
×
facebook sharing button facebook