Գլխավոր

Մասնակցություն ESCP 21-րդ տարեկան գիտաժողովին

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի բժիշկներ Կարինե Ավանեսյանը, Ալեքսանդր Աբրահամյանը և Արթուր Ղարագուլյանը մասնակցել են Պրահայում կայացած Կոլոպրոկտոլոգիայի եվրոպական ասոցիացիայի (ESCP) 21-րդ տարեկան գիտաժողովին։

Գիտաժողովը համախմբել էր կոլոռեկտալ վիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Գիտական ծրագրի շրջանակում ներկայացվել են ոլորտի արդի ձեռքբերումները, ժամանակակից վիրաբուժական մոտեցումները, քննարկվել կլինիկական բարդ դեպքեր և բուժման նորագույն մեթոդներ։

Գիտաժողովի շրջանակում Կարինե Ավանեսյանը մասնակցել է նաև ուղիղ աղիքային խուղակների բուժմանը նվիրված մեկօրյա մասնագիտացված վերապատրաստման դասընթացին։

Դասընթացի ընթացքում քննարկվել են ուղիղ աղիքային խուղակների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, վիրաբուժական տարբեր մեթոդների կիրառման ցուցումները, ինչպես նաև բուժման երկարաժամկետ և ֆունկցիոնալ արդյունքները։

Միջազգային մասնագիտական միջոցառումներին մասնակցությունն ու շարունակական վերապատրաստումը կարևոր նշանակություն ունեն բժշկական գիտելիքի զարգացման, փորձի փոխանակման և նորագույն, ապացուցողական մոտեցումների կլինիկական պրակտիկայում ներդրման համար։

 

×
facebook sharing button facebook