«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի բժիշկներ Արթուր Ավետիսյանը, Անուշ Սարգսյանը, Նունե Ավետիսյանը, Իզաբելլա Բարեկյանը, Մարիա Բիլբուլյանը, Էդուարդ Էլլարյանը և կլինիկայի ղեկավար Անդրանիկ Մշեցյանը Մյունխենում մասնակցել են Սրտաբանների ամենամյա համաշխարհային վեհաժողովին՝ ESC Congress 2026-ին։
Վեհաժողովի օրակարգում սրտաբանության ոլորտի նորագույն գիտական ձեռքբերումներն էին, կլինիկական հետազոտությունների արդյունքները, բուժման ժամանակակից մոտեցումներն ու ESC-ի նոր ուղեցույցները։
Մասնավորապես անդրադարձ կատարվեց սրտաբանության մեջ արհեստական բանականության կիրառմանը, ինչպես նաև սրտային անբավարարության և փականային հիվանդությունների բուժման նոր մոտեցումներին։
Նմանատիպ մասնակցությունները նպաստում են բուժման ժամանակակից չափորոշիչների ապահովմանը: