Գլխավոր

Համագործակցությունը շարունակվում է

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության կլինիկան շարունակում է մասնագիտական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված նյարդավիրաբույժների՝ բ.գ.թ., ալգոլոգ, ՌԴ Նեյրոմոդուլացիայի ազգային ասոցիացիայի նախագահ Էմիլ Իսագուլյանի և Ա.Ա. Վիշնևսկու անվան բարձր տեխնոլոգիաների ազգային բժշկական կենտրոնի մասնագետ Արսեն Մովսիսյանի հետ։

Համագործակցության շրջանակում մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան։ Նրանց մասնակցությամբ հիվանդանոցում իրականացվում են պացիենտների խորհրդատվություններ և կոնսիլիումներ, ինչպես նաև՝ ողնաշարային պաթոլոգիաների և քրոնիկական ցավային համախտանիշների բուժմանն ուղղված նվազ ինվազիվ միջամտություններ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Այցերից մեկի ընթացքում մեր գործընկերները համալսարանական հիվանդանոցում անցկացված գիտական միջոցառման շրջանակում հանդես են եկել նաև մասնագիտական դասախոսություններով՝ ներկայացնելով իրենց փորձն ու ժամանակակից մոտեցումները։

Մասնագիտական համագործակցությունը շարունակվում է նաև առցանց ձևաչափով՝ ապահովելով փորձի և գիտելիքի շարունակական փոխանակում և մասնագիտական կապերի զարգացում։

×
facebook sharing button facebook