«Միքայելյանի» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ դասախոս Լիլիթ Հարությունյանն ավարտել է United European Gastroenterology (UEG) Clinical Visiting Fellowship ծրագիրը՝ վերապատրաստվելով Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի AGAPLESION Markus Hospital-ում։
Ծրագրի շրջանակում նա հնարավորություն է ունեցել խորացնելու իր մասնագիտական գիտելիքն ու գործնական հմտությունները գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ոլորտներում, ինչպես նաև ծանոթանալու եվրոպական առաջատար կլինիկական փորձին և բուժման ժամանակակից մոտեցումներին։
Միջազգային կրթական նման ծրագրերը կարևոր դեր են խաղում մասնագիտական շարունակական զարգացման, փորձի փոխանակման և Հայաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավման գործում։
«Միքայելյանի» համալսարանական հիվանդանոցում կարևորում ենք բժիշկների շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը՝ վստահ լինելով, որ նոր գիտելիքներն ու միջազգային փորձը լավագույն ներդրումն են առավել արդյունավետ բուժման և պացիենտակենտրոն բժշկական օգնության ապահովման գործում։