Գլխավոր Ավելին

Անվտանգ հանգստի ուղեցույց

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստներ Ալվարդ Հովհաննիսյանը և Լուսինե Հարությունյանը պատրաստել են առողջ և անվտանգ հանգստի ուղեցույց, որը կօգնի հանգիստը կազմակերպել առավել արդյունավետ և ճամփորդությունը դարձնել ոչ միայն հաճելի, այլև իսկական «վերականգնող դեղամիջոց»։

Իսկ այժմ՝ բժիշկների ճամփորդական դեղատոմսը, որը կօգնի հանգիստն անցկացնել առողջ ու անվտանգ։

Նախ ինչո՞ւ է անհրաժեշտ ճամփորդել

  • Ուղեղի համար՝ Նոր վայրերի բացահայտումը խթանում է ճանաչողական ճկունությունը և ստեղծագործական միտքը՝ վերացնելով առօրյա միապաղաղությունն ու սթրեսը:
  • Սրտի համար՝ Լողափին քայլելը կամ լողալը բարելավում են անոթների էնդոթելային ֆունկցիան և սիրտ-անոթային համակարգի առողջությունը: Գիտականորեն ապացուցված է, որ ընդամենը երեք օրվա հանգստից հետո մարմնի սթրեսի մարկերները (օրինակ՝ թքի կորտիզոլը) արձանագրում են չափելի և հստակ անկում: Սակայն որոշ ուղղություններում այն ունի նաև առողջական ռիսկեր, հատկապես՝ ինֆեկցիոն հիվանդությունների տեսանկյունից։ Մի քանի պարզ քայլ կարող են զգալիորեն նվազեցնել այդ վտանգները։

1. Ինֆեկցիոն հիվանդությունների հիմնական ռիսկերը

 Տարբեր երկրներում կան մոծակներով կամ կենդանիներով փոխանցվող վարակներ, որոնք կարևոր է հաշվի առնել նախքան ուղևորությունը։ Արևադարձային և ծովափնյա երկրներ

  • Դենգե տենդ (հատկապես Հարավարևելյան Ասիա)
  • Չիկունգունյա տենդ (Հնդկական օվկիանոսի կղզիներ և այլ տաք շրջաններ) Երկուսն էլ փոխանցվում են Aedes տեսակի մոծակներով և կարող են առաջացնել բարձր ջերմություն, մկանահոդացավեր և թուլություն։                                                                                                                                                                                                                                                Այլ ինֆեկցիոն վտանգներ
  • Հանտավիրուս՝ գյուղական կամ անտառային տարածքներում, կապված կրծողների հետ
  • Էբոլավիրուս՝ հիմնականում Աֆրիկայի որոշ շրջաններում, փոխանցվում է անմիջական շփման միջոցով                                                                                                                             2. Ինչպես պաշտպանվել՝ պարզ ու արդյունավետ քայլեր
  • Մոծակներից պաշտպանություն («Կրկնակի վահան»)
  • Օգտագործիր DEET կամ Picaridin պարունակող ռեպելենտներ
  • Հագիր երկար, բաց գույնի հագուստ
  •  Հնարավորության դեպքում ընտրիր սենյակ մոծակապաշտպան ցանցով կամ օդորակիչով Սա ամենակարևոր կանխարգելիչ քայլն է՝ հատկապես արևադարձային երկրներում։ Ընդհանուր հիգիենա և զգուշություն
  •  Լվա ձեռքերդ հաճախ
  • Խուսափիր ջերմային մշակում չանցած սննդից և ոչ շշալցված ջրից
  • Մի շփվիր վայրի կենդանիների կամ կրծողների հետ                                                                                                                                                                                                     Պատվաստումներ և նախապատրաստում
  • Ճամփորդությունից առաջ ստուգիր՝ արդյոք քո ուղղության համար անհրաժեշտ են պատվաստումներ
  • Խորհրդակցիր բժշկի հետ, եթե գնում ես բարձր ռիսկային տարածաշրջան                                                                                                                                                                                  3. Մի քանի պարզ խորհուրդ
  • Մի ծանրաբեռնիր օրակարգդ, պարզապես վայելիր
  • Խմիր բավարար ջուր
  • Օգտագործիր արևապաշտպան միջոցներ
×
facebook sharing button facebook