«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգներ Նունե Մանուկյանը և Աննա Սարգսյանը մասնակցել են Լոնդոնում կայացած Ռևմատոլոգիայի եվրոպական լիգայի ամենամյա կոնգրեսին՝ EULAR 2026։
Մեր բժիշկները ներկայացրել են գիտական աշխատանք՝ նվիրված պարբերական հիվանդությանը։ Աշխատանքն ընտրվել է պոստերային ներկայացման համար և արժանացել դրամաշնորհի։
Ներկայացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում․ հնչել են բազմաթիվ հարցեր, իսկ հատկապես ուշագրավ է եղել Հայաստանում պարբերական հիվանդության բարձր տարածվածության թեման։
Կոնգրեսին մասնակցել են ավելի քան 120 երկրի ռևմատոլոգներ, ինչը հնարավորություն է տվել ծանոթանալու ոլորտի վերջին ձեռքբերումներին, նոր հետազոտություններին և բուժման ժամանակակից մոտեցումներին։
Այս միջազգային գիտաժողովը կարևոր հարթակ է մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման և ռևմատոլոգիայի ոլորտի զարգացման համար՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների մասնագետներին մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
.png)