Ավարտվեց Հենար հիմնադրամի, Բոստոնի համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի համագործակցությամբ իրականացվող «Դասավանդողների դասավանդում» (Training of Trainers) ծրագիրը, որի նպատակն էր զարգացնել բժշկական կրթության ոլորտում դասավանդողների մասնագիտական և մանկավարժական կարողությունները։
Ծրագրի շրջանակում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցից 28 մասնակից հաջողությամբ անցան վերապատրաստում՝ ծանոթանալով հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ժամանակակից սկզբունքներին և մեթոդաբանությանը։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի մշակման, ուսուցման նպատակների ձևակերպման, գնահատման արդյունավետ մեթոդների, հետադարձ կապի տրամադրման և սովորողակենտրոն ուսուցման կարևոր հարցեր։ Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց կրթական նախագծերը և ստացան վկայագրեր՝ հաստատելով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
Վերապատրաստումը կարևոր քայլ էր բժշկական կրթության որակի շարունակական բարելավման և առողջապահության ոլորտում կրթական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություններ՝ նոր գիտելիքներն ու փորձը գործնականում կիրառելու, ինչպես նաև բժշկական կրթության հետագա զարգացմանը նպաստելու գործում։
Ամբողջական տարբերակը`
https://ysmu.am/norut.../dasavandoghneri-dasavandum-tsragri/
.png)