Գլխավոր Ավելին

Մասնակցություն Փարիզում կայացած EuroPCR 2026-ին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արսեն Մկրտչյանը և ինտերվենցիոն սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը մասնակցել են Փարիզում կայացած EuroPCR 2026-ին։

 Այն աշխարհում ինտերվենցիոն սրտաբանության ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր կոնգրեսներից է։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 12,000 մասնագետներ՝ սրտաբաններ, ինտերվենցիոն սրտաբաններ, հետազոտողներ և բժշկական տեխնոլոգիաների ընկերություններ։

 Կոնգրեսի հիմնական թեման էր՝ «Education saves lives: Preventing and solving complications» («Կրթությունը փրկում է կյանքեր․ բարդությունների կանխարգելում և լուծում»)։

Կոնգրեսում ներկայացվել են ինտերվենցիոն սրտաբանության վերջին գիտական արդյունքներն ու տեխնոլոգիական նորարարությունները։ Օրակարգում ընդգրկված էին LIVE case-եր տարբեր միջազգային կենտրոններից, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների, AI-ի և թվային առողջապահության լուծումների ներկայացումներ։

×
facebook sharing button facebook