Գլխավոր Ավելին

Լուսինե Ստեփանյանը մասնակցել է ‹‹Տղամարդու առողջություն›› 22-րդ հերթական տարեկան կոնգրեսին

 ‹‹Միքայելյան›› համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանը ՌԴ Սոչի քաղաքում մասնակցել է ‹‹Տղամարդու առողջություն›› 22-րդ հերթական տարեկան կոնգրեսին, որն ուներ ավելի քան 1700 մասնակից տարբեր երկրներից։

 Կոնգրեսը հագեցած էր բազմապրոֆիլ գիտական զեկույցներով, որոնց ընթացքում քննարկվել են տղամարդու առողջության առանցքային և արդիական հարցերը՝ անդրադառնալով ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին։

Բժիշկ Ստեփանյանը կարևորում է նման բարձրակարգ միջազգային, գերհագեցած գիտաժողովներին մասնակցությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր գիտելիք, ծանոթանալ միջազգային առաջատար փորձին, ինչպես նաև մշտապես բարելավել պացիենտներին տրամադրվող բժշկական օգնության որակը

×
facebook sharing button facebook