Գլխավոր Ավելին

Առաջին օգնություն վնասվածքների դեպքում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը կանցկացվի վնասվածքների դեպքում առաջին օգնության գործնական դասընթացների շաբաթ։

Դասընթացները կվարի ՌԴ-ից ժամանած ITLS սերտիֆիկացված հրահանգիչ-փրկարարը։ Դասընթացներն անցկացվելու են ռուսերեն լեզվով, իսկ մասնակցել կարող են ինչպես բուժաշխատողները, այնպես էլ բոլոր ցանկացողները։

 Կանցկացվեն 3 տարբեր դասընթացներ․

  •  Trauma Life Support՝ բուժաշխատողների համար
  •  Անհետաձգելի օգնություն արտակարգ իրավիճակներում (ահաբեկչություն, հրաձգություն, հրդեհ, երկրաշարժ, ՃՏՊ և այլն)՝ բոլոր ցանկացողների համար
  • Առաջին օգնություն լեռներում և վայրի բնության պայմաններում (վնասվածքներ, սուր վիճակներ, օձերի խայթոցներ և այլն)՝ ճանապարհորդների, մարզիկների և գիդերի համար

Մասնակցությունը վճարովի է։

Դասընթացների մանրամասներին, արժեքներին, անցկացման օրերին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://pulseguardian.am/traumaweek

×
facebook sharing button facebook