Գլխավոր Ավելին

Աննա Հարությունյանը՝ GLOMCON EUROPE 2026 միջազգային գիտաժողովի մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի նեֆրոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հարությունյանը մասնակցել է GLOMCON EUROPE 2026 միջազգային գիտաժողովին, որը կայացել է Լիսաբոնում։

Գիտաժողովը նվիրված էր գլոմերուլյար հիվանդություններին։ Քննարկվել են պոդոցիտոպաթիաները, մոնոկլոնալ գամմապաթիաները, ANCA-ասոցացված վասկուլիտները։ Օրակարգում առանձնակի շեշտադրմամբ ընդգրկված էին նաև IgA նեֆրոպաթիան և առաջնային ու երկրորդային մեմբրանոզ նեֆրոպաթիաները, որոնց վերաբերյալ ներկայացվել են կարևոր գիտական դիտարկումներ։ 

Քննարկումների առանցքում բազմաբնույթ կլինիկական դեպքերն էին, այդ թվում՝ գլոմերուլյար հիվանդությունները հղիության ընթացքում, ոչ ալբումինուրիկ պրոտեինուրիան և մի շարք այլ արդիական թեմաներ։

Գիտաժողովը բացառիկ հարթակ էր միջազգային փորձագետների հետ շփման, մասնագիտական կարևոր հարցերի խորքային քննարկման և նոր համագործակցությունների ձևավորման համար։ 

×
facebook sharing button facebook