Գլխավոր Ավելին

Հովհաննես Թումանյանը` DEBS 2026 միջազգային գիտաժողովի մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբան Հովհաննես Թումանյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցել է DEBS 2026 միջազգային գիտաժողովին։

Օրակարգը հագեցած էր թե՛ տեսական, թե՛ գործնական բովանդակությամբ։ Քննարկվել են դեղապատ բալոնների կլինիկական արդյունավետությունն ու անվտանգությունը, ներկայացվել են ոլորտի վերջին նորարարություններն ու առկա մարտահրավերները։ Առանձնահատուկ ուշադրություն են գրավել նաև կորոնար միջամտությունների ուղիղ հեռարձակումները (live case-եր)։

Բժիշկ Թումանյանը, ով ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտաժողովների, ընդգծում է, որ նման հարթակները կարևոր են նոր գիտելիքների և փորձի ձեռքբերման, մասնագիտական կապերի ընդլայնման, ինչպես նաև պացիենտներին տրամադրվող բուժօգնության որակի շարունակական բարելավման համար։

×
facebook sharing button facebook