«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկա է դիմել միջին տարիքի տղամարդ՝ «կերակրափողի վերին 1/3-ի նորագոյացություն» ախտորոշմամբ։ Ախտորոշումը հաստատվել է համակարգչային շերտագրությամբ (ծառայության ղեկավար՝ Լ․ Գ․ Դավթյան) և էնդոսկոպիայով (ծառայության ղեկավար՝ Կ․ Դ․ Մանուկյան)։Հետազոտություններով պարզվել է, որ նորագոյացությունը զբաղեցնում էր կերակրափողի վերին 1/3-ի հետին շրջագիծը՝ մոտ 180° չափով, ինչը համարվում է բավական հազվադեպ դեպք։ Հիվանդը վիրահատվել է ընդհանուր անզգայացմամբ՝ ձախ թոքի անջատումով շնչառությունից (անէսթեզիոլոգ՝ Ս․ Ս․ Ղազարյան)։ Կատարվել է ձախակողմյան թորակոսկոպիա, որի ընթացքում հաջողվել է ուռուցքը անջատել կերակրափողի պատից և հեռացնել (վիրաբույժներ՝ պրոֆ. Ս․ Ա․ Ստեփանյան, Ղ․ Ս․ Սարգսյան, Հ․ Ա․ Համբարձումյան)։Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել առողջացմամբ։ Պաթոհիստոլոգիական հետազոտությամբ (ծառայության ղեկավար՝ դոց. Փ․ Ս․ Խաչատրյան) հաստատվել է «Կերակրափողի լեյոմիոմա» ախտորոշումը։
Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը նշում է, որ կերակրափողի լեյոմիոման այս օրգանի հաճախ հանդիպող բարորակ նորագոյացություններից մեկն է։ Այն ունի ներպատային դասավորություն և կարող է առաջացնել դիսֆագիա՝ մեծ չափերի հասնելու դեպքում։
Պրոֆեսորի խոսքով՝ այս դեպքը բարդ և հետաքրքիր էր լեյոմիոմայի անսովոր դասավորությամբ կերակրափողի պատի մեջ և նրա թորակոսկոպիկ հեռացման հաջողությամբ։
.png)