Այս տարի կրկին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը մեծ պատվիրակությամբ ներկայացված էր հոկտեմբերի 4-7-ը Բեռլինում կայացած Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթին (UEG Week)։
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկներից ներկա էին Սոֆյա Գրիգորյանը, Էդմոնդ Բաղդասարյանը, Լիլիթ Հարությունյանը, Գոհար Սարոյանը, Աստղիկ Աբրահամյանը, Աննա Հազոյանը և Մանիկ Գեմիլյանը, իսկ կլինիկական օրդինատորներից՝ Աննա Մկրտչյանը, Աստղիկ Ղազարյանը, Օֆելյա Պոդոսյանը, Հովսեփ Բաբայանը և Ալեքս Իսրայելյանը։
Ուրախությամբ պետք է հայտնենք, որ Աննա Հազոյանը ստացել էր գիտաժողովին մասնակցելու միջազգային կրթաթոշակը։
Շարունակելով արդեն ձևավորված ավանդույթը՝ համալսարանականները գիտաժողովին ներկա էին ոչ միայն որպես ունկնդիր, այլև որպես երեք պաստառային զեկույցի հեղինակներ, ինչպես նաև UEG կառավարման և գործունեության կարևոր օղակների անդամներ։ Սոֆյա Գրիգորյանը մասնակցել է UEG անդամների ժողովին, Մանիկ Գեմիլյանը՝ UEG կրթական կոմիտեի նիստին։
Գիտաժողովին կից կայացել էր նաև Կրոնի և խոցային կոլիտի եվրոպական կազմակերպության (ECCO) ազգային ներկայացուցիչների խորհրդի նիստը, որին մասնակցել են Էդմոնդ Բաղդասարյանը և Մանիկ Գեմիլյանը։
Ի դեպ, այս նիստի ընթացքում պարզ դարձավ, որ նախապես հայտարարված մրցույթի արդյունքներով որոշվել է՝ ECCO կրթական սեմինարը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում:
.png)