Գլխավոր Ավելին

Գիտական լսման թեման եղել է սեպսիսի նոր բիոմարկերը՝ պրեսեպսինը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացել է գիտական լսում, որի թեման եղել է սեպսիսի նոր բիոմարկերը՝ պրեսեպսինը (Presepsin)։Զեկուցողն էր ընտանեկան բժիշկ Մարիամ Գևորգյանը։

Նա նախ ներկայացրեց պատմական ակնարկ սեպսիսի մասին՝ ընդգծելով դրա վաղ հայտնաբերման և բուժման կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց նաև բժշկության այն ոլորտներին, որտեղ առավել հաճախ է հանդիպում սեպսիսը։ Այնուհետև Մարիամ Գևորգյանը ներկայացրեց սեպսիսի ախտորոշման ժամանակակից բիոմարկերը՝ պրեսեպսինը (Presepsin)։

«Պրեսեպսինը (sCD14-subtype) նոր սերնդի բիոմարկեր է, որն օգտագործվում է սեպսիսի վաղ ախտորոշման և հիվանդության ծանրության գնահատման համար։ Այն առաջանում է CD14 մակերեսային սպիտակուցի քայքայման արդյունքում՝ մոնոցիտների և մակրոֆագների ակտիվացման ժամանակ»,- նշեց Մարիամ Գևորգյանը՝ թվարկելով բիոմարկերի առավելությունները՝

  1. արագ արդյունք (մոտ 15-20 րոպե)
  2.  բարձր զգայունություն և սպեցիֆիկություն
  3. կիրառման հարմարություն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։                                                                                                                                                                               Լսման ավարտին գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին զեկուցողին՝ օրինակ՝ ինչո՞ւ կիրառել պրեսեպսինը, ո՞ր երկրներում է այն այժմ օգտագործվում և այլն։
×
facebook sharing button facebook