Գլխավոր Ավելին

Սեպտեմբերի 25-ը Դեղագետների համաշխարհային օրն է

Այսօր ևս մեկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու և արժևորելու այն մարդկանց, ովքեր անփոխարինելի դեր ունեն բնակչության բժշկական օգնությունը ու սպասարկումը ապահովելու գործում։ Նրանց աշխատանքը հաճախ մնում է աննկատ, սակայն առանց նրանց անհնար է պատկերացնել առողջապահական համակարգի լիարժեք գործունեությունը։

 Մասնագիտական օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք մեր դեղագետներին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս կարևոր ոլորտում։ Մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ։

 Սիրելի գործընկերներ, շարունակեք Ձեր կարևոր առաքելությունը՝ նույն պատասխանատվությամբ և պարտաճանաչությամբ։

×
facebook sharing button facebook