Գլխավոր Ավելին

Սոնա Մաղաքյանը մասնակցել է Masterclasses in Advanced Thyroid Cancers-ին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանը հունիսի 26-27-ը մասնակցել է Իտալիայի Միլան քաղաքում անցկացված Եվրոպական թիրեոիդ ասոցիացիայի կողմից կազմակերպված Masterclasses in Advanced Thyroid Cancers-ին։

Քննարկվել են վահանաձև գեղձի քաղցկեղի դասական բուժմանը չենթարկվող տեսակների վարման նորագույն մոտեցումները և բժշկական առաջադեմ փորձը:

Սոնա Մաղաքյանը ընդգծում է, որ նման գիտաժողովների մասնակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով վահանաձև գեղձի քաղցկեղների տարածվածությունը Հայաստանում️։

×
facebook sharing button facebook