Գլխավոր Ավելին

Որակի վերահսկումը՝ շարունակական գործընթաց

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր տեսակի հետազոտություններից հերթական անգամ նմուշներ են ուղարկվել Գերմանիայի Դաշնությունում գտնվող Արտաքին որակի գնահատման եվրոպական ընկերակցություն (ESfEQA)։

Օրեր առաջ ստացվել են համապատասխան հավաստագրերը, ինչը նշանակում է, որ լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր հետազոտությունները՝ հեմատոլոգիական, իմունոհեմոլումինիսցենտ, արյան մակարդելիության, բիոքիմիական, համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, դոցենտ Զարուհի Գևորգյանը նշում է, որ լաբորատոր ծառայությունում որակի արտաքին և ներքին վերահսկումը մշտական և շարունակական գործընթաց է, քանզի ճիշտ ախտորոշումը և արդյունավետ բուժումը սկսվում են ճշգրիտ հետազոտություններից։

×
facebook sharing button facebook