Գլխավոր Ավելին

Փառանձեմ Խաչատրյանը Նիդերլանդներում վերապատրաստում է անցել «Թվային և համակարգչային պաթոլոգիայի» մասնագիտացմամբ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Պաթանատոմիական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Փառանձեմ Խաչատրյանը Նիդերլանդների Ռադբաուդի բժշկական համալսարանի Պաթոլոգիայի բաժանմունքում 6 շաբաթյա վերապատրաստում է անցել «Թվային և համակարգչային պաթոլոգիայի» մասնագիտացմամբ։ Այս վերապատրաստման նպատակը՝ կիրառել արհեստական բանականության գործիքակազմը Պաթոլոգիայի բնագավառում։

Փառանձեմ Խաչատրյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների զարգացումը և արհեստական բանականության ինտեգրացիան առօրյայում, այդ թվում առողջապահության բնագավառում արդեն իսկ փաստ է, ուստի օր առաջ այդ գործիքակազմին տիրապատելը և հնարավորինս ներդնելը համալսարանական միջավայրում խիստ կարևոր է։

Վերապատրաստման ընթացքում, բացի տեսական և գործնական գիտելիքի ձեռքբերումից, Փառանձեմ Խաչատրյանը մասնակցել է արհեստական բանականության կիրառման հավակնոտ ծրագրերից մեկին՝ շագանակագեղձի քաղցկեղի մուլտիմոդալ կանխատեսման պրոյեկտի՝ CHIMERA-ի կազմակերպմանը (Combining HIstology, MEdical RAdiology; https://chimera.grand-challenge.org/

«Կարծում եմ՝ համալսարանական կլինիկաները ունեն ավականաչափ ներուժ առողջապահության բնագավառում արհեստական բանականության զարգացումներին ինտեգրվելու, պարզապես պետք է գիտելիք և ցանկություն՝ նորարարական մոտեցումներ որդեգրելու և կյանքի կոչելու»,-ասում է Փառանձեմ Խաչատրյանը։

×
facebook sharing button facebook