Գլխավոր Ավելին

Ուրոլոգը՝ միզուկի նեղացման մասին

Տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող պաթոլոգիաներից է միզուկի ստրիկտուրան կամ նեղացումը: Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Արայիկ Սիմոնյանը նշում է, որ միզուկի ստրիկտուրան առաջային միզուկի լորձաթաղանթի սպիական փոփոխության հետևանքով առաջացած միզուկի լորձաթաղանթի տրամագծի նեղացումն է։ Բժշկի խոսքով՝ այս հիվանդությունը առաջացնում է բազմապիսի բարդություններ, բերում է կյանքի որակի վատացման։

Հիվանդության հիմնական պատճառներն են՝

  1. Վնասվածքները։
  2. Միզուկի բորբոքային հիվանդությունները։
  3. Իդիոպաթիկ/պատճառը պարզել չի հաջողվում։

Նկատվում են հետևյալ գանգատները՝

  • Դժվարամիզություն։
  • Հաճախամիզություն։
  • Մեզի շիթի թուլացում։
  • Միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն։
  • Միզելու ժամանակ առաջացող ցավ և մրմռոց։

Ախտորոշման համար կատարվում է սոնոգրաֆիա՝ մնացորդային մեզի որոշումով, ուրոֆլուրոմետրիա, միզուկի ռենտգենոգրաֆիա, ուրետրոցիստոսկոպիա։

Բժիշկը նշում է, որ այս պաթոլոգիան կոնսերվատիվ բուժում չունի, բուժումը միայն վիրահատական է։ Արայիկ Սիմոնյանի խոսքով՝ վիրահատական միջամտության ընտրությունը կախված է ստրիկտուրայի տեղակայումից և երկարությունից, կարող է իրականացվել

  1. Էնդոսկոպիկ վիրահատություն։
  2. Միզուկի բերանակցում ծայրը-ծայրին (նեղացած հատվածի հեռացումով)։
  3. Լաթային միզուկային պլաստիկա (բերանի խոռոչից վերցված լորձաթաղանթային լաթով)։
×
facebook sharing button facebook