«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսման թեման սուր շնչական հիվանդություններն են և դրանց բարդությունները, բանախոսը՝ Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը։
Իր զեկույցում Հովհաննիսյանը խոսեց գրիպի վիրուսի, մարդու մետապնևմովիրուսի, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի և միկոպլազմայով հարուցված վարակների մասին։
Բժիշկ-ինֆեկցիոնիստը ներկայացրեց ԱՀԿ-ի կողմից 2024թ․-ին վերանայված գրիպի վարման ուղեցույցը՝ շեշտադրելով յուրահատուկ հակավիրուսային բուժման ցուցումները, ռիսկի խմբերը, բարդությունները, դրանց վարումը և կանխարգելումը:
Բանախոսը անդրադարձավ սուր շնչառական հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդներին և դրանց կիրառմանը։
Գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին սուր շնչառական հիվանդությունների դեպքում հակաբակտերիալ բուժման ցուցումներին և հակացուցումներին, իմունոմոդուլյատոր դեղերի կիրառմանը, հակավիրուսային պրեպարատներով հետշփումային կանխարգելմանը։
.png)