«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հունվարի 9-11-ը անցկացվել է «Ռեսպիրատոր թերապիա» թեմայով կրեդիտավորված գիտագործնական սեմինար, որը վարել է Մոսկվայի Սեչենովի համալսարանի պրոֆեսոր Ա․ Յարոշեցկին։
Ներկայացվող զեկույցների և գործնական դասերի նպատակն էր նպաստել բժիշկ-անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների գիտելիքի և հմտությունների բարելավմանը արհեստական շնչառության սարքի հետ աշխատանքի շրջանակում:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ շնչառական անբավարարությամբ պացիենտների վարման մեթոդաբանական առանձնահատկություններին և վերջին տարիներին տեղ գտած նորագույն մոտեցումներին:
.png)