Գլխավոր Ավելին

Մասնակցություն կոնֆերանսի և վերապատրաստման

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Կոլոպրոկտոլոգիայի կլինիկայի բժիշկ Կարինե Ավանեսյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է Կոլոպրոկտոլոգիայի ռուսական ասոցիացիայի տարեկան գիտաժողովին, որից հետո երկշաբաթյա վերապատրաստման կուրսի Կոլոպրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում «Լազերային տեխնոլոգիաների կիրառումը պրոկտոլոգիայում» թեմայով։

Գիտաժողովին քննարկվում էին պրոկտոլոգիական հիվանդությունների բուժման նորագույն մեթոդները և ժամանակակից գործելակարգերը։

Եռօրյա կոնֆերանսի զեկուցողները առաջատար կլինիկաների մասնագետներ էին, որոնք անդրադառնում էին տեսական և գործնական հարցերի, քննարկում էին յուրահատուկ կլինիկական դեպքերը։

Կարինե Ավանեսյանը նշում է, որ վերապատրաստման ընթացքում յուրացվեցին պրոկտոլոգիական հիվանդների բուժման և վարման վերջին նորագույն մոտեցումները, ուղեցույցներում արված վերջին փոփոխությունները։

×
facebook sharing button facebook