Գլխավոր Ավելին

Նախավիրահատական հետազոտությունների գործելակարգի քննարկումն անցավ լեփ-լեցուն դահլիճում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողը Բուժական գծով տնօրեն, ԵՊԲՀ շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ Արա Ղազարյանն էր, թեման՝ «Նախավիրահատական հետազոտությունների գործելակարգ»։

Արա Ղազարյանը ներկայացրեց, որ Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական ասոցիացիայի վերջին մասնագիտական գիտական ժողովին ամփոփվել և ներկայացվել է աշխատանքային խմբի կողմից ստեղծված նախավիրահատական հետազոտությունների գործելակարգը։

Ամիսներ շարունակ բազում քննարկումներ անցած այս գործելակարգը մասնագիտական ժողովին արժանացել է կոնսենսուսի, որից հետո ասոցիացիան իրազեկել է Առողջապահության նախարարությանը՝ խորհուրդ տալով մասնագետներին առաջնորդվել այս գործելակարգով (գործելակարգն՝ այստեղ https://drive.google.com/.../1u1vnTB85kKJrhhsfbZdsUK.../view

Արա Ղազարյանը համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսմանը ներկայացրել է «Նախավիրահատական հետազոտությունների գործելակարգը», պատասխանել գործընկերների հարցերին։

Գործելակարգը ներկայացնելիս նա շեշտել է, որ նախավիրահատական պատրաստությունը սկսվում է պացիենտի կողմից նախավիրահատական check list-ը լրացնելուց, ապա անեսթեզիոլոգը հանդիպում է պացիենտի հետ, որից հետո մշակվում է նախավիրահատական հետազոտությունների պլանը։

Արա Ղազարյանը շեշտեց, որ նախավիրահատական հետազոտությունները պետք է նշանակել՝ հաշվի առնելով հիվանդության ծավալը և պացիենտի ֆիզիկական վիճակը։ Գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին կոնկրետ հետազոտությունների անցկացման անհրաժեշտության մասով, ինչպես նաև հետաքրքրվեցին, թե արդյոք փորձագետները առաջնորդվելու են այս գործելակարգով, որքանով է պաշտպանված լինելու բժիշկը։

×
facebook sharing button facebook