Գլխավոր Ավելին

Գիտական լսման թեման՝ դեղային փոխազդեցությունների կլինիկական նշանակությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսման թեման ռացիոնալ բուժման գործընթացում դեղային փոխազդեցությունների կլինիկական նշանակությունն է, բանախոսը՝ կլինիկական դեղագետ Աննա Առաքելյանը։

Նա նշեց, որ գործնական բժշկության մեջ առավել հաճախ ցանկալի արդյունքին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինում նշանակել մեկից ավելի դեղեր, ուստի մեծանում է դեղային փոխազդեցությունների զարգացման հավանականությունը։

«Էլեկտրոնային դեղատոմսերի ներդնումը կհեշտացնի դեղային փոխազդեցությունների հավանական կլինիկական նշանակության գնահատման գործընթացը, սակայն «բացարձակ գործիք» չի կարող լինել»,-ասաց բժիշկը։

Իր զեկույցում նա անդրադարձավ, թե ինչպիսի գործոններ են ազդում դեղային փոխազդեցության զարգացման վրա։ Կլինիկական դեղագետի խոսքով՝ բացի դեղ-դեղ փոխազդեցություններից, հանդիպում են դեղ-սնունդ, դեղ-ալկոհոլ , դեղ-կենսաբանական հավելումներ փոխազդեցությունները։

Գիտական լսման ժամանակ կոնկրետ օրինակներով քննարկվեցին դեղային փոխազդեցությունների կլինիկական նշանակությունները։

Գործընկերները զեկուցողին հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին դեղային փոխազդեցությունների ներկայացված օրինակներին, թե որ ցուցանիշներին հետևել տվյալ դեպքերում։

×
facebook sharing button facebook