36-ամյա բուժառուն դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկա՝ գանգատվելով ծոծրակային շրջանում սուր ցավից, պարբերաբար կրկնվող գլխացավից։
Քթի և հարակից խոռոչների ԿՏ հետազոտության տվյալներով՝ աջ սֆենոիդալ խոռոչը ամբողջությամբ լցված է։ Առաջարկվել է վիրահատական բուժում։
ԼՕՌ բժիշկ Արթուր Մինասյանի կողմից, անեսթեզիոլոգ՝ Աշոտ Կարապետյան, ասիստենտ՝ Մանյա Դարբինյան, կատարվել է վիրահատություն՝ Էնդոսկոպիկ սֆենոիդոտոմիա։ Հեռացվել են պաթոլոգիկ հյուսվածքները և ուղարկվել պաթոհիստոլոգիական քննության։
Վերջնական ախտորոշմամբ հաստատվել է սֆենոիդալ խոռոչի պոլիպը։ Բուժառուն դուրս է գրվել լավացումով, գանգատներ չի նշում։
.png)