«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում մատուցվող բժշկական ծառայությունների որակի վերահսկումը մշտական է: Հերթական անգամ Լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր տեսակի հետազոտություններից նմուշներ է ուղարկել Գերմանիայի Դաշնությունում գտնվող Արտաքին որակի գնահատման եվրոպական ընկերակցություն (ESfEQA)։
Օրեր առաջ ստացել ենք հավաստագրերը, ինչը նշանակում է, որ լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր հետազոտությունները՝ հեմատոլոգիական, իմունոհեմոլումինիսցենտ, արյան մակարդելիության, բիոքիմիական, համապատասխանում են միջազգային չափանիշներին։
Լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, դոցենտ Զարուհի Գևորգյանը նշում է, որ ճշգրիտ և հավաստի հետազոտություններից է կախված ճիշտ ախտորոշումը և արդյունավետ բուժումը, ուստի ամենօրյա աշխատանքի կարևոր բաղադրիչ է լաբորատոր ծառայությունում որակի արտաքին և ներքին վերահսկումը։
.png)