Գլխավոր Ավելին

Սոնա Մաղաքյանը ETA 2024-ին կլինիկական դեպք է ներկայացրել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանը վերջերս մասնակցել է Վահանաձև գեղձի եվրոպական ասոցիացիայի 46-րդ տարեկան գիտաժողովին (ETA 2024), որն այս տարի տեղի է ունեցել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:

Գիտաժողովի ընթացքում Սոնա Մաղաքյանը ներկայացրել է համալսարանական հիվանդանոցի կլինիկական դեպքերից մեկը։ Կլինիկական դեպքում նկարագրվել է Գրեյվսի հիվանդության բուժման ոչ ստանդարտ մոտեցում:

Գիտաժողովին մասնակցում էին բժիշկներ տարբեր եվրոպական երկրներից։ Օրակարգում մի շարք կարևոր թեմաներ էին, ինչպես օրինակ՝ վահանաձև գեղձի հիվանդությունների վարումը հղիների շրջանում, վահանաձև գեղձի հանգույցների վարման նոր մոտեցումներ և այլ:

×
facebook sharing button facebook